«Գորիս» ՔԿՀ–ում 31–ամյա կալանավորին սավանով կախված են գտել պատուհանի ճաղավանդակից

Կախված կալանավորը մեղադրվում էր Իրանից թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Գորիս» քրեակատարողական հիմնարկում 31-ամյա կալանավորը հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված։ Այս մասին հայտնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը։

Շենգավիթում հնչած կրակոցների դեպքով «Դոն Կիխոտի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Այսօր առավոտյան ժամը 7։30-ին, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, Գորիսի բնակիչ, 1988թ. ծնված Արթուր Սարգսի Սայունցի դին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջինս կալանավորվել էր մարտի 29–ին։ Իր դիմումի համաձայն՝ հունիսի 3–ից խցում պահվել է միայնակ, մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Իրանից շուրջ 200 գրամ քաշով ափիոն տեսակի թմրամիջոցի մաքսանենգություն կազմակերպելու և թմրամիջոցի ձեռք բերման փորձի համար։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։