Դանակահարություն Երևանում. 48–ամյա տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

Աղասի Գասպարյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ թմրանյութերի հետ առնչություն ունենալու մասով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Երևանի Ավան վարչական շրջանում դանակահարություն է տեղի ունեցել։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 09։55-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Գնդեվազում տեղի ունեցած խուլիգանության դեպքով ևս երկու անձ ձերբակալվել են

Հիվանդանոց ժամանած ոստիկաններին և քննիչներին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալ։ Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Աղասի Գասպարյանն է, որը դանակահարվել է անհայտ անձի կողմից «Ավան վարչական շրջանի նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ ընկերության մոտ։ Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գասպարյանը նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված, այդ թվում՝ թմրանյութերի հետ առնչություն ունենալու մասով։