Աշունն ուզում է ծիկրակել. եղանակի տեսություն

ՀՀ ԱԻՆ–ը հիշեցնում է, որ անձրևանոցները հանելու ժամանակն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Չնայած դեռ աշնան գալուն մի քանի օր կա, սակայն աշնան շունչը կամաց–կամաց կզգացվի` օգոստոսի 28-29-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանը 28-29-ն էապես չի փոխվի, իսկ քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում օգոստոսի 28-29-ին երեկոյան ժամերին և գիշերը` քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում նույնպես օդի ջերմաստիճանը կմնա նույնը` գիշերը` +17-19–ը, ցերեկը`+32–ից  +34 աստիճան տաքություն։