Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նախարարական հանդիպման նախապատրաստական ընթացքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում։ Այս մասին գրված է ՀԱՊԿ–ի կայքում։

Վերանյան. Պակիստանի՝ ՀԱՊԿ դիտորդ դառնալը վտանգավոր է Հայաստանի համար

Նշվում է, որ հանդիպումը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ–ի ԳԱ 74-րդ նստաշրջանի ընթացքում։

Այդ հանդիպման նախապատրաստական ընթացքը քննարկվել է օգոստոսի 28-ին ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ։

Նիստի մասնակիցները քննարկել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի, արտգործնախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի օրակարգերի նախագծերը։

Բացի այդ, մշտական խորհուրդը քննարկել է քաղաքական հայտարարությունների մի շարք նախագծեր, որոնք վերաբերում են Համաշխարհային երկրորդ պատերազմի 80-ամյակին, Աֆղանստանի իրավիճակին, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև աշխարհում կայունության ապահովմանն ու նացիզմի հերոսացման դեմ պայքարին։

ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել ՀՀ–ից մեկնել Վրաստան

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումը կայացել է մայիսի 22-ին Բիշքեկում։

ՀԱՊԿ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը։