«Чача вдвоём» կամ հայկական Ակունա մատատան. Մարտիրոսյանը և Գալուստյանը նոր «տեսահոլովակ» ունեն

Գալուստյանը տեսանյութի հեշթեգում գրել է, որ ռեժիսորը Գարիկ Մարտիրոսյանի կինն է՝ Ժաննա Լևինան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Ճանաչված հայ երկիծաբաններ Միշա Գալուստյանը և Գարիկ Մարտիրոսյանը հումորային տեսանյութ են հրապարակել, որտեղ միասին երգում են հանրահայտ երգիչ Սոսո Պավլիաշվիլիի երգացանկից  «Пой со мной» երգը:

Միշա Գալուստյանը տեսանյութը հրապարակել է իր Instagram-ի էջում:

«Ինչպիսի՞ անիմացիոն դուետ ենք մենք հիշեցնում: Ի դեպ սա հայկական նոր «Чача вдвоём» խմբի առաջին տեսահոլովակն է»:

Գալուստյանը տեսանյութի հեշթեգում գրել է, որ իրենց տեսահոլովակի ռեժիսորը Գարիկ Մարտիրոսյանի կինն է՝ Ժաննա Լևինան:

Գարիկ Մարտիրոսյանը «պատժել» է կնոջը. Լևինան ցույց է տվել՝ ինչպես

Երգիծաբանները մի լավ ուրախացրել են իրենց երկրպագուներին:

«Դուք հիասքանչ եք: Աշխատանքային ծանր օրվանից հետո լիարժեք լիցքաթափվեցի: Նստած ծիծաղում եմ: Ապրեք»,«Թիմոնն ու Պումբան ,հայկական ակունա մատատան»,-գրել են էջի հետևորդները:

Տեսանյութը մեկ օրում 565.478 դիտում է ունեցել: