Միլիոնավոր դոլարների չարաշահումներ. Վանեցյանը մանրամասներ է ներկայացնում. տեսանյութ

Գագիկ Խաչատրյանի դեմ քրեական գործ է հարուցվել առանձնապես խոշոր չափերի վատնման, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։
Sputnik

Այսօր խուզարկություններ է կատարվել Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնել։

Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում ԱԱԾ–ն հատուկ գործողություններ է իրականացնում

Նա տեղեկացրել է, նաև որ Խաչատրյանն այսօր, ամենայն հավանականությամբ, կձերբակալվի, իսկ մինչ այդ նա հարցաքննվել է նույն գործի շրջանակներում։

«Այսօր է գործը հասել այն հանգրվանին, որ կարող ենք ձերբակալել»,– ասաց նա` հավելելով, որ բերման ենթարկելուց հետո Խաչատրյանի քննիչները կորոշեն նրա կարգավիճակը։

Թե ինչ չարաշահումների մասին է քրեական գործը, Վանեցյանը չհայտնեց, բայց հայտնեց, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։