ՌԱԴԻՈ

Մի կտոր Աֆրիկա Երևանում. նկարիչ Տարոն Սիմոնյանի ցուցահանդեսը

Նկարիչ Տարոն Սիմոնյանը Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդման շրջանակում պատմել է Աֆրիկա կատարած այցելության և Երևանում ներկայացվող թեմատիկ ցուցահանդեսի մասին:
Sputnik

Ճանապարհորդությունների մեծ սիրահարն ասում է, որ դրանք օգնում են ոգեշնչվել ու նոր լիցքեր ստանալ։

Նրա խոսքով` յուրաքանչյուր երկիր հարստացնում է նկարիչի ներկապնակը, նոր գույներ է նվիրում արտահայտիչ կտավներ ստեղծելու համար։

Անտարբերությունից մինչև գրչակիցների նախանձ. Վարդգես Պետրոսյանի ժառանգության ճակատագիրը

«Նկարներից շատերի թեմաները սերտորեն կապված են այն երկրի մշակույթի ու կենցաղի հետ, որում հիմա ապրում եմ։ Ստացվում է` գտնվելով կոնկրետ երկրում, ես իմ կյանքի մասին եմ պատմում: Երբ գնացի Տանզանիա ու շփվեցի մարդկանց հետ, տպավորություն է ստացա, թե բրոնզե դարում եմ հայտնվել»,- նշեց Սիմոնյանը։

Ցուցահանդեսի մեկ այլ մասը կլինի դիջեյ Գագիկ Մուրադյանի կողմից հատուկ ցուցահանդեսի համար համադրված աֆրիկյան էթնիկ մեղեդիներով էլեկտրոնային երաժշտության ներկայացում:

Տարոն Սիմոնյանի ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 28-ին: