Սիրիայում հայկական հումանիտար առաքելության խմբի սակրավորների աշխատանքների ընթացքի մասին պատմող տեսանյութում երևում է, թե ինչպես է իրականացվում հայտնաբերված ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի ոչնչացումը՝ պայթեցման եղանակով։
Ականազերծման աշխատանքներն իրականացվում են Հալեպից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ալ-Հուսեյնիա բնակավայրում։