Հայկական պատվիրակությունը կմասնակցի «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին

Открытие Международного авиационно-космического салона МАКС-2019
Հայկական պատվիրակությունը այցի ընթացքում մտադիր է ուսումնասիրել շուկան և ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում անցկացվող ավիատիեզերական ցուցահանդեսին կմասնակցի նաև հայկական պատվիրակությունը։

Система ПВО
ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերը կմասնակցեն ԱՊՀ համատեղ զորավարժությանը

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Գագիկ Ասլանյանի գլխավորած ՀՀ ԶՈՒ ավիացիայի աշխատանքային խումբն արդեն մեկնել է ՌԴ։

ՀՀ ԶՈՒ ավիացիայի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիում (ՌԴ) կմասնակցի «ՄԱՔՍ-2019» ավիատիեզերական ցուցահանդեսին, կուսումնասիրի ավիաընկերությունների կողմից առաջարկվող տեխնիկան և շուկան, մասնագիտական եզրակացություն կկազմի` նախնական բանակցություններ վարելու, ինչպես նաև ինքնաթիռներով ճանաչողական թռիչքներ կատարելու համար: