Քաղավիացիայի կոմիտեն զգուշացնում է. լազերային լույսերի կիրառումը խոչընդոտում է օդաչուներին

Կոմիտեից նշում են, որ լազերային լույսերի կիրառումը առավել մեծ ռիսկեր է պարունակում վերթիռի և վայրէջքի իրականացման ժամանակ։
Sputnik

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից։ Այդ մասին կոմիտեն գրել է Facebook-ի  իր էջում։

«Զվարթնոցին» մոտենալու ընթացքում օդանավին հեռակառավարվող անօդաչու է մոտեցել. Քաղավիացիա

«Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն օդային երթևեկության կարգավարական կետերի աշխատանքը,- նշված է կոմիտեի տարածած գրառման մեջ:

Կոմիտեից նշում են, որ լազերային լույսերի կիրառումը առավել մեծ ռիսկեր է պարունակում վերթիռի և վայրէջքի իրականացման ժամանակ, մասնավորապես, ընկնելով օդանավի դիմապակու վրա, անմիջապես սփռվում է օդաչուների խցիկով՝ թույլ չտալով օդաչուներին օգտվել սարքավորումների վահանակից և խոչընդոտում օդաչուներին կատարել սահմանված գործընթացները։

Քաղավիացիայի «սիրուն աղջկա» պատճառով աշխատանքից բացառիկ մասնագետ է դուրս եկել. «Հրապարակ»

«Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը»,- տեղեկացնում են կոմիտեից։

Միաժամանակ հորդորում են մինչև  լազերային լույսերի կիրառումը գնահատել վերոհիշյալ հնարավոր ռիսկերը և հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից։