«Կարիերայիս լավագույն ծրագիրն է». գեղասահորդուհի Մեդվեդևան պատրասվում է նոր մրցաշրջանին

Ռուսաստանցի գեղասահորդուհին նշել է, որ իր նոր ազատ ծրագիրը շատ լավ է մտածված։ Նա սահելու է «Գեյշայի հուշերը» ֆիլմի երաժշտության ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Աշխարհի կրկնակի չեմպիոն, գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան իր նոր ազատ ծրագիրն անվանել է իր երազանքի ծրագիրը։

«Այն խաղացողներից է, որոնք չեն հանձնվում». Ալեքսիս Օհանյանի կինը գովել է Շարապովային

Ավելի վաղ Մեդվեդևան հայտնել էր, որ նրա ազատ ծրագիրը բեմադրել է կանադացի խորեոգրաֆ Շե Լին Բուրնը, և այն իրականացվելու է «Գեյշայի հուշերը» ֆիլմի երաժշտության ներքո։

«Երկու տարի անընդմեջ հոգեպես պատարստում էի ինձ. ականջակալներով հաճախ էի լսում այդ երաժշտությունը, բայց անընդհատ կարծում էի, թե դեռ չեմ «հասունացել» դրա համար, որ հնարավորինս կարողանամ ինքնադրսևորվել։ Ծրագիրն այնքան հագեցած է, որ կարիերայիս ընթացքում այդպիսի ծրագիր դեռ չի եղել։ Մարզիչս` Բրայանն (Օրսեր) ասաց, որ դա իմ կարիերայի լավագույն ծրագիրն է», – ասել է Մեդվեդևան «Ռոսիա Սեգեդնյա» ՄԳՏ–ի ասուլիսի ժամանակ։

Եվգենյա Մեդվեդևան սեքսուալ տեսանյութ է հրապարակել

Նա հայտնել է նաև, որ աշխատում է  բարդ տարրերի վրա, քանի որ ավելի վաղ հայտնել էր քառակի ցատկ սովորելու մտադրության մասին։