Instagram-ը սեփական մեսենջերը կունենա․ ինչ գործառույթներ է ունենալու նոր գործիքը

Նոր հավելվածի նպատակը մրցակից հավելվածի օգտատերերին «որսալն» է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Facebook-ն Instagram-ի համար ինքնավար մեսենջեր է մշակում, որը կոչվելու է Threads: Այս մասին հայտնում է The Verge-ը։

Պարբերականի աշխատակիցները կարծում են, որ հավելվածը պետք է դառնա Snapchat-ի կրկնօրինակը և «որսա» այդ հավելվածի օգտատերերին ու բերի Instagram։ Facebook-ը դեռ փորձարկում է ծառայությունը, և առայժմ հայտնի չէ՝ կոնկրետ երբ կթողակվի այն։

Instagram-ը սեփական մեսենջերը կունենա․ ինչ գործառույթներ է ունենալու նոր գործիքը

Threads-ի օգտատերերը կկարողանան շփվել նրանց հետո, ովքեր իրենց կավելացնեն «լավագույն ընկերների» ցուցակում։

Այ քեզ բան. անվտանգ մեսենջերը, անվարորդ ավտոբուսն ու «բա հետո»-ն

Մեսենջերի միջոցով հնարավոր կլինի ուղարկել նամակներ, նկարներ և տեսանյութեր, ինչպես նաև փոխանցել տեղանքի կոորդինատները։

Instagram-ը սեփական մեսենջերը կունենա․ ինչ գործառույթներ է ունենալու նոր գործիքը

Հիշեցնենք, որ մայիսին Instagram-ը դադարեցրեց 2017 թվականից մշակվող Direct ինքնավար մեսենջերի հետ կապված աշխատանքները։ Բետա թեստավորման ժամանակ օգտատերերը չէին հավանել նամակ փոխանցելու համար մեկ հավելվածից մյուսն անցնելու անհրաժեշտությունը։

Այ քեզ բան. Facebook-ը մարդուն շփոթում է ուտելիքի հետ, իսկ Photoshop-ի թշնամին էլ տնից է