Անառակ կատվի վերադարձը. փախած Վագրը 11 տարի անց գտել է տունդարձի ճանապարհը

Վագրը փախել է, բայց սիրելի տիրուհու մոտ վերադառնալու զարմանալի միջոց է գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik.  Նյու Յորքի բնակչուհին գտել է իր սիրելի կատվին, որը 11 տարի առաջ փախել էր տնից։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաալիքը։

Եգիպտացորենով կատուն համացանցի աստղ է դարձել․ զվարճալի տեսանյութ

Վագր անունով կատուն փախել էր տիրուհու` Մեգի Ուելզի տնից, քանի որ նա չէր փակել դուռը։ Երկար որոնումներն ապարդյուն էին, իսկ որոշ ժամանակ անց Մեգին ընտանիքի հետ ուրիշ տուն էր տեղափոխվել։ Բայց նա խնդրել էր տան նոր տերերին` եթե կատուն վերադառնա, անպայման իրեն հայտնեն։

Մեգին գիտեր, որ իր սիրելի կատուն մի օր հաստատ կվերադառնա, բայց դրա համար 11 տարի է պահանջվել։ Կատվին գտել է կենդանիների ապաստանի աշխատակցուհին։ Նա ասել է, որ վերջին երեք տարվա ընթացքում կատուն պարբերաբար ապաստանի մոտ էր գալիս, իսկ գարնանը նա սկսել է ավելի շատ գալ։

Այդ ժամանակ աղջիկը ապաստանից սքաներ է  վերցրել ու պարզել է, որ կենդանին չիպավորված է։ Այդպես պարզել  են` ով է կատվի տերը։ Կատուն ողջ–առողջ ընտանիք է վերադարձել, թեև այդքան տարի ազատության մեջ է ապրել։