ՌԱԴԻՈ

Նաջարյան․ «Նեղանում ենք, որ Լիբանանից գնում են Եվրոպա, ԱՄՆ․ կորցնում են իրենց հայությունը»

Հայ մարմանազական միության կենտրոնական վարչության ատենապետ Միսակ Նաջարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Լիբանանի հայ համայնքի խնդիրների և հատկապես  հայապահպանության  մասին։ 
Sputnik
Նաջարյան․ «Նեղանում ենք, որ Լիբանանից գնում են Եվրոպա, ԱՄՆ․ կորցնում են իրենց հայությունը»

Մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը զգալիորեն ազդել է հայ համայնքի թվաքանակի վրա. արտագաղթի ցուցանիշները գաղտնի են պահվում։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայ մարմնամարզական միության կենտրոնական վարչության ատենապետ Միսակ Նաջարյանը։ 

Թուրքիայի ակտիվացումը մտահոգիչ է. Հայաստանը ռազմական կցորդ կուղարկի Լիբանան և Ղազախստան
«Մենք նեղանում ենք, երբ Լիբանանից գնում են Եվրոպա կամ ԱՄՆ․ 90 տոկոսը հալում է, կորցնում իրենց հայությունը»,-ասաց նա։ 

Ըստ Նաջարյանի՝ եթե Հայաստան են գալիս, ճիշտ է՝ տխրում են, որ պակասում են, քաղաքական առումով թուլանում են, ձայն են կորցում, բայց ուրախանում են, որ հայրենիք են գալիս։ 

«Ի վերջո, սփյուռքի մեջ 100 տարի պահում ենք մեր ինքնությունը այն հույսով, որ մի օր բոլորս էլ պիտի վերադառնանք ազատ, անկախ Հայաստան»,-ասում է Նաջարյանը։ 

Չնայած համայնքի ղեկավարությունն ու առաջնորդարանը տեղյակ են արտագաղթի տվյալների մասին, Նաջարյանի խոսքով՝ դրանք գաղտնի են պահում․ հին թվերն են ներկայացնում, նոր թվերի մասին լռում են, մտածելով, որ դա կազդի հայ համայնքի վարկանիշի վրա և հնարավոր է, որ կորցնեն խորհրդարանի իրենց ձայներն և նախարարական տեղերը։

Հայերը Երևանից մի կտոր են վերցրել ու տարել Լիբանան
Նաջարյանի խոսքով՝ ամեն ինչ անում են Լիբանանում հայկական համայնքի դերը չթուլացնելու համար։