Դմիտրի Սիչովը կարող է հանդես գալ «Փյունիկում»

«Շիրակ»-«Փյունիկ» հանդիպման ժամանակ Դմիտրի Սիչովի հայտնվելը Գյումրիի քաղաքային մարզադաշտում՝ միանգամից ենթադրելու տեղիք է տվել, որ ռուս հարձակվողը կարող է հայտնվել երևանյան ակումբում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Նախկինում հայտնի հարձակվող,  ազգությամբ ռուս Դմիտրի Սիչովը մոտ է Երևանի «Փյունիկի» կազմը համալրելուն: Համենայն դեպս, Սիչովը Հայաստանում է և ներկա է գտնվել Հայաստանի առաջնության «Շիրակ»-«Փյունիկ» խաղին:

Բրավո, «Փյունիկ». հայկական ակումբն անցավ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» վերջին չորս պաշտոնական հանդիպումներում պարտություններ է կրել՝ խփելով երկու գնդակ ու բաց թողնելով 15-ը: Միգուցե այդ պատճառով «Փյունիկը» փորձում է համալրել իր թիմի հարձակման գիծը: Տրանսֆերային պատուհանը Հայաստանում դեռևս բաց է, և «Փյունիկը» կարող է նոր ձեռքբերում ունենալ:

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Սիչովը կարող է մոտ օրերս պայմանագիր ստորագրել հայկական ակումբի հետ: Չնայած «Փյունիկում» չհաստատեցին նման փաստը: Ամեն դեպքում, անհայտ է, թե ինչով կարող է օգնել Սիչովը «Փյունիկին», եթե պայմանագիր ստորագրվի:

«Փյունիկը» լավ թիմ է, լավ խաղացողներով. «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ
 Ռուս ֆուտբոլիստը հոկտեմբերի 23-ին կդառնա 36 տարեկան, բացի այդ, վերջին ակումբն էլ, որտեղ նա հանդես է եկել, եղել է «Կազանկա» թիմը, որը հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ լիգայում ու հանդիսանում է  Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմը: