ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Գիշերն ավարտվել է հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումը, և դրանք դուրս են եկել մաքսակետից։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Արդեն հայտնել էինք, որ օգոստոսի 21–ից «Սպայկա» ընկերության՝ 300 տոննա դեղձով բեռնված բեռնատարները կանգնած էին Վերին Լարսի անցակետում։ Բեռնատարների համար նշանակել են մաքսային զննում, սակայն Վերին Լարսի մաքսակետի տարածքը, որտեղ բեռնատարները պետք է ենթարկվեն մաքսային զննման, ապահոված չէ շուտ փչացող ապրանքների պահպանման համար անհրաժեշտ պայմաններով` սահմանված ջերմաստիճանային ռեժիմով:
Միրգեր, կաթ ու պանիր. «Սպայկա» ընկերութիւնն իր նոր նախագիծերուն համար գումար գտած է
«Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 26–ի գիշերվա դրությամբ Վերին Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է։ Բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիային Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնել էին, որ տեղյակ են «Սպայկա» ընկերության բեռնատարների՝ «Վերին Լարսում» գտնվելու մասին, սակայն տրանսպորտային միջոցների երթևեկության դադարեցումը կապված է «Սպայկայի» դիրքորոշման հետ։
Ըստ դեսպանատան` ընկերության ղեկավարությունը կտրականապես հրաժարվել էր անհրաժեշտ նվազագույն հսկիչ գործողություններ իրականացնելու համար բացել հենց այդ մեքենաների բեռնատարների հատվածը։ Նրանք հրաժարվել են ապրանքի 10%-ի քննման իրականացումից, ինչի պատճառով մեքենաների անցնելն անհնար էր դարձել, ու դրանք կանգնած էին մնացել։
«Սպայկա» ընկերության խնդիրները հետևում մնացի՞ն. ՊԵԿ հայտարարությունը