ԱՄՆ նախագահը գժտվել է G7 պետությունների ղեկավարների հետ` Ռուսաստանին խումբ վերադարձնելու գաղափարի պատճառով

Սպիտակ տան ղեկավարը նպատակահարմար է համարում Ռուսաստանի մասնակցությունը Իրանի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հետ կապված խնդիրների քննարկմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բիարիցում գժտվել է  G7 գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ` Ռուսաստանին խումբ վերադարձնելու՝ իր դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնում է բրիտանական Guardian  թերթը` հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

Թրամփն ու Մակրոնը որոշել են վերադարձնել Ռուսաստանին ու վերականգնել G8 ձևաչափը. ԶԼՄ

Օգոստոսի 25-ին Ֆրանսիայի Բիարից քաղաքում «Մեծ յոթնյակի»  (G7) մասնակից պետությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանը վերադարձնելու և «ութնյակը» վերականգնելու  հարցը։

Մերկելը ցուցադրաբար հրաժարվել է սեղմել Մեյի ձեռքը. տեսանյութ
Ինչպես նշում է բրիտանական թերթը, ԱՄՆ նախագահը վիճել է G7–ի իր գործընկերների հետ` Մոսկվային այդ խմբի աշխատանքներին մասնակից դարձնելու գաղափարի պատճառով։ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը պետք է հետ վերադառնա։

«Պարոն Մակրոնն այնքան սիրալիր է...». Պուտինը շոյվել է ֆրանսիացու նրբանկատությունից

Ի դեպ, նրան սատարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, որն արդեն պաշտոնաթող է, սակայն ներկայացնում է երկիրը գագաթնաժողովին։ Ճապոնիայի կառավարության ղեկավար Շինզո Աբեն չեզոք դիրք է զբաղեցրել։ Հանդիպման մյուս մասնակիցներն այդ նախաձեռնությանը դեմ են եղել։

Խռովություն եվրոպական նավում. արդյո՞ք Իրանն այդքան սարսափելի է, որքան ներկայացնում են
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել էր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի` Ռուսաստանին 2020 թվականին «Մեծ յոթնյակի»  (G7) գագաթնաժողովին հրավիրելու առաջարկը։ Սակայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  G8 ձևաչափը վերականգնելու հարցը կապել էր ուկրաինական ճգնաժամի կարգավորման մեջ առկա առաջընթացի հետ։