Բլոգերը մոր մասնակցությամբ վթար է «կազմակերպել»

Չինացի բլոգերն ու նրա մայրը ճանապարհին կեղծ վթար են կազմակերպել և տեսահոլովակ նկարահանել` սոցցանցերում հավելյալ «լայքեր կորզելու» համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի— Sputnik. Չինացի բլոգեր Չաոն, սոցցանցերի համար տեսահոլովակ նկարահանելս ՃՏՊ է բեմադրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով South China Morning Post թերթին։

Ինչպես Աշոտը Ուրուգվայի մայրաքաղաքը գերեց համեղ շաուրմայով. պատմում է բլոգեր Լապշինը

Երիտասարդը, իր մեքենայի ղեկին գտնվելով, իբրև բախվել է մի կնոջ, որը էլեկտրասկուտերով էր երթևեկում։ Ինչպես պարզվել է հետագայում, տուժողի դերում հանդես է եկել երիտասարդի 55-ամյա մայրը, որը պառկած էր ճանապարհին և ձևացնում է, թե ստացված վնասվածքներից ուժեղ ցավեր ունի։

Միջադեպը տեսանկարահանել է բլոգերի ընկերը։

Ինչպես հետո խոստովանել է երիտասարդը, բեմադրված նկարահանումները կազմակերպել է սոցցանցերում մեծ քանակությամբ «լայքեր» հավաքելու նպատակով։

«Հայաստանը գնալով ավելի լավն է դառնում». Շիրվինդտը գովել է հայկական ուտեստները

Նկարահանման պատճառով բլոգերը ճանապարհին խցանումներ է առաջացրել, ինչի համար էլ ականատեսները դիմել են ոստիկանություն։ Երիտասարդին և նրա մորը կալանավորել են 5 օրով և կարգը խախտելու համար նրանց տուգանել են, ապա բաց թողել։