ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը` առանց փաստաթղթերի ապրանք մատակարարելու համար: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:
Նույն պատճառով մոտ 1 մլն դրամ տուգանվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Բութան» ՍՊԸ-ն:
Ամենախոշոր տուգանքի ենթարկվել է «Նազարեթ սպորտ» ընկերությունը՝ ավելի քան 15 մլն դրամ:
Նշենք, որ վերջին երկու ամսում ՊԵԿ-ը հայտնաբերել է առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման կամ տեղափոխման խախտումների 70 դեպք, որոնց համար տուգանքը կազմել է շուրջ 50 մլն դրամ: