Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը` Գյումրին, գնալով ավելի գրավիչ է դառնում զբոսաշրջիկների համար։ Անցյալ տարի այն մերձավոր արտասահմանի քաղաքներից ամենամեծ պահանջարկ ունեցողներից էր, այն առաջ էր անցել նույնիսկ Օդեսայից։ Sputnik Արմենիան ներկայացնում է Գյումրիում այցելելու համար պարտադիր վայրերի հնգյակը։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Վարդանանց Հրապարակ

Վարդանանց հրապարակը քաղաքի ոչ միայն պատմական, այլև հոգևոր կենտրոնն է։ Երկու կողմից հիանալի եկեղեցիներ են` Սուրբ Աստվածածին («Յոթ վերք») ու Ամենափրկիչ, որը կառուցվել է Անիի Մայր տաճարի մոդելով։ Ճիշտ է` հիմա այն վերանորոգման մեջ է։

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Ցարական իշխանության ժամանակ Ամենափրկիչի տաճարի դիմաց ռուսական դպրոց էր կառուցվել։ Հետագայում այն տեղափոխվել է, իսկ շենքը քանդել են, որ եկեղեցիները միմյանց դիմաց լինեն։

Հրապարակի կենտրոնական հատվածում դեռ խորհրդային տարիներից ցայտաղբյուր կա, որը մի քանի տարի առաջ «երգող» դարձավ` ի ուրախություն Գյումրու բնակիչների ու հյուրերի։ Հենց դրա դիմաց Ավարայրի ճակատամարտին նվիրված արձան կա։

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Այստեղ է գտնվում նաև քաղաքապետարանի շենքը, որը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ մասամբ քանդվել էր։ Հետագայում այն վերականգնել են։ Հրապարակում կարելի է նաև տեսնել Գյումրու ամենահին ու այս պահին միակ «Հոկտեմբեր» կինոթատրոնը։  Ռուսական կլասիցիզմի ոճով շենքը կառուցվել է հեռավոր 1926 թվականին։

Աբովյանի ու Ռիժկովի փողոցները, խաչքարերի պուրակը

Վարդանանց հրապարակում հայտնվելուց հետո պետք է անպայման զբոսնել դրան կից երկու փողոցներով` Աբովյան ու Ռիժկով, նաև այցելել Ամենափրկիչ եկեղեցու մոտի ծառուղին։

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Աբովյան փողոցի ամենասկզբում, «Հոկտեմբեր» կինոթատրոնի մոտ աշխարհահռչակ գործարար ու բարերար Քըրք Քըրքորյանի արձանն է։ Այդ փողոցը հայտնի է իր տներով՝ սրբատաշ տուֆից, ճակատների վրա հետաքրքիր զարդանախշերով, դրանք խորհրդանշում են քաղաքի «ոսկե դարը»։

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Հենց այստեղ են գտնվում Ասլամազյան քույրերի պատկերասրահը, «Ֆրանսիա» նախկին հյուրանոցը, քաղաքային ակումբի զարդանախշ շենքը, ունևոր քաղաքացիների երկհարկ տները... Այստեղ է գտնվում XIX դարի Սուրբ Նշան եկեղեցին։

Գեղանկարչուհի, քանդակագործ, տիկնիկագործ. ինչպես է գյումրեցի կինը գրավում զբոսաշրջիկներին

Սա իսկապես զարմանալի փողոց է քաղաքի պատմության, մշակույթի, ճարտարապետության, ավանդույթների ու արհեստների մասին գիտելիքների իսկական գանձարան։ Այնտեղ հայտնվելով ասես XIX դար ես ընկնում։

Ռիժկովի փողոցը, որը ժողովրդի մեջ ավելի շատ հայտնի է նախկին` Կիրովի փողոց անվանումով, զուգահեռ է Աբովյան փողոցին։ Հայաստանի երկրորդ քաղաքի հյուրերին այն կուրախացնի բազմաթիվ սրճարաններով, պատկերասրահներով ու հուշանվերների խանութներով։

Ամենափրկիչ եկեղեցու մոտի ծառուղին զբոսանքի համար հաճելի, գեղեցիկ շատրվաններով վայր է։ Ուշագրավ է այստեղի խաչքարների պուրակը։ Դրանք Ջուղայում վերացրած խաչքարերի կրկնօրինակներն են։

Ասլամազյան քույրերի պատկերասրահը

Բացի այդ, Աբովյան փողոցում է գտնվում Մարիամ ու Երանուհի Ասլամազյանների եզակի պատկերասրահը։ Այստեղ քույրերի նվիրած կտավների մոտ 620 բնօրինակ կա։

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Հիանալի առանձնատունը, որտեղ հիմա գտնվում է պատկերասրահը, 1880 թվականներին կառուցել են հարուստ վաճառականներ Քեշիշովները։

Երկհարկ տունը գեղեցիկ ներքին բակով, հսկայական փայտե պատշգամբով, կառուցվել է սև տուֆից ու Ալեքսանդրապոլի՝ ժամանակվա ճարտարապետության հիանալի նմուշ է։ Այն ներառված է պետության կողմից պահպանվող մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։

Մայր Հայաստան ու Սև բերդ

Բարձրության վրա գտնվող Սև բերդը նայողի մոտ միստիկ վախ է առաջացնում։ Սակայն դա միայն ավելացնում է սպառնալից կառույցի գրավչությունը։ Այն կառուցվել է Հայաստանի թշնամիներին վախեցնելու համար։

Միջնաբերդը, որը տեղացիները «Սև ղուլ» են անվանում, հիմնվել է 1834 թվականին ռուսական իշխանության կողմից Թուրքիայի հետ սահմանին գտնվող քաղաքն ամրացնելու համար։ Դրա կառուցումն ավելի քան տասը տարի է տևել։

Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ

Իսկ մի քանի տարի առաջ բազալտե բերդը քաղաքի ծայրամասում մշակութային կենտրոնի է վերածվել։ Այնտեղ տարբեր հասարակական միջոցռումներ ու նույնիսկ ֆեշն–ցուցադրություններ են անցկացվում։

Այն կառավարության որոշմամբ հանրապետական նշանակություն ունեցող տեսարժան վայրերի ցանկում է  ներառվել։

Միջնաբերդի մոտ խոյանում է ազդեցիկ Մայր Հայաստանը, որը հաղթանակի խորհրդանիշն է, մասնավորապես` Մեծ Հայրենական պատերազմում ունեցած։ Սա խորհրդային մոնումենտալիզմի տիպիկ նմուշ է, որը ստեղծվել է 1975 թվականին։ Ծածանվող զգեստով հպարտ կինը ձեռքում հասկ է բռնել։ Հայտնի չէ, արդո՞ք դա պատահական է ստացվել, բայց եթե Թուրքիայի կողմից ես նայում, այն վայրենի կոկորդիլոս է թվում։

Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան, Ձիթողցոնց տուն-թանգարան

Գյումրիում անպայման պետք է այցելել նաև թանգարանը, որը հայտնի է որպես Ձիթողցոնց տուն-թանգարան։ Դա քաղաքի այցեքարտն է։

Ում է կարոտում օրիորդը. Գյումրու Ձիթողցյանների տան գաղտնիքները. լուսանկարներ

Թանգարանի վերածված հիանալի առանձնատունը երկու մասից է բաղկացած։

Այն ոչ միայն շատ բան կպատմի քաղաքի, դրա լեգենդների ու ավանդությունների մասին, այլև կփոխանցի Ալեքսանդրապոլի (1837 – 1924) ոգին։

Այս եզակի համալիրով շրջելիս պատկերացնում ես Գյումրու ծաղկունքի կենդանի պատկերը։ Դա նաև կօգնի հասկանալ` ինչու են Գյումրին անվանել «յոթ եկեղեցու քաղաք», «Հայաստանի մշակութային կենտրոն», «արվեստների ու արհեստների քաղաք»։