Ողբերգական վթար Կրասնոդարի երկրամասում. ՀՀ երեք քաղաքացի մահացել է. դեսպանատուն

Վթարի հետևանքով , ընդհանուր առմամբ, մահացել է 4 մարդ, իսկ 6-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Կրասնոդարի երկրամասում երկու մարդատար մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով չորս զոհերից երեքը ՀՀ քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստան դեսպանատունը Facebook-ի իր էջում։

Վթար Գորիս-Երևան ճանապարհին. Իրանի երկու քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմավիրի մոտակայքում չորս մարդ է մահացել։ Nissan Qashqai ու Opel Zafira մեքենաները բախվել էին Զավետնի ավանի մոտ ժամը 17:40-ի շրջանում։ Երկու վարորդն ու Opel Zafira մինիվենի երկու կին ուղևորները տեղում մահացել էին։

«Դեսպանատան ճշտված տվյալների համաձայն՝ Կրասնոդարի երկրամասի Արմավիրի մոտակայքում «Նիսան» և «Օպել» մեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ երեք քաղաքացի(81-ամյա, 35-ամյա և 31-ամյա) է մահացել», - նշված է հաղորդագրության մեջ։

Արցախում ցլի հարվածից 39–ամյա տղամարդ է մահացել

Վթարի հետևանքով տուժել է նաև 6-ամյա երեխա, նրան հիվանդանոց են տեղափոխել։ Երեխան Արմավիրի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է։