Ինչպես են ցած նետում ստվարաթղթե արկղերը, որ հրդեհը չտարածվի. տեսանյութ «Մալաթիա մոլից»

«Մալաթիա մոլի» հրդեհաշիջման աշխատանքներին արդեն 18 մարտական հաշվարկ է մասնակցում:
Sputnik

«Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը մարել չի հաջողվում:

Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլում». կան բազմաթիվ տուժածներ. տեսանյութ

Վերջին տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարների 18 մարտական հաշվարկ, տեղում են շտապօգնության բրիգադները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է բռնկվել Երևանի «Մալաթիա մոլում»: ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:47-ին։

Այս պահին, մեր ունեցած տեղեկություններով՝ կա 8 տուժած: Հրդեհը մարել դեռևս մարել չի հաջողվում:

Վերջին տարիներին նման բարդ հրդեհ չէր եղել. ինչպես մարեցին «Ձյունիկ սառնարանի» հրդեհը