ԱԺ նախկին պատգամավոր, «Մալաթիա մոլի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը ժամանել է վառվող առևտրի կենտրոնի մոտ: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը: Ալեքսանյանը հրաժարվել է պատասխանել հրդեհի պատճառների մասին՝ լրագրողների հարցերին՝ ասելով. «Դեռ ժամանակը չի»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է բռնկվել Երևանի «Մալաթիա մոլում»:
ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունում հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 15:47-ին։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարների 10 մարտական հաշվարկ:
Այս պահին, մեր ունեցած տեղեկություններով՝ կա 8 տուժած: Հրդեհը մարել դեռևս մարել չի հաջողվում:
«Մալաթիա մոլի» մոտ լարված վիճակ է. հրշեջներին օգնության են հասել քաղաքացիներ. լուսանկարներ
Խոշոր հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլում». կան բազմաթիվ տուժածներ. տեսանյութ