ՌԱԴԻՈ

Բադալյան․«Վարչապետը փորձում է իր վարկանիշն օգտագործելով՝ նպաստել հանքի գործարկմանը»

Քաղաքագետ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է վարչապետ Փաշինյանի՝ Ջերմուկ կատարած այցի մասին։ 
Sputnik
Բադալյան․«Վարչապետը փորձում է իր վարկանիշն օգտագործելով՝ նպաստել հանքի գործարկմանը»

Ամենայն հավանականությամբ, Շրջակա միջավայրի նախարարությունը կտա դրական եզրակացություն «Էլարդ»
ընկերության իրականացրած փորձաքննությանը։ Sputnik Արմենիային այս մասին ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը։

Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

Քաղաքագետը նշում է, որ Ամուլսարի հանքի շահագործման մասով որոշումն արդեն կայացվել է։ Սակայն հանրային  ճնշումներին տեղի տալով՝ վարչապետն այն ուղարկեց ճշտելու՝ կա՞ արդյոք անհրաժեշտություն կրկնակի ուսումնասիրության։  Նախարարությունը, ըստ Բադալայանի՝ կորոշի, որ եղած փորձաքննությունը բավարար է, քանի որ վարչապետին քննադատում էին, որ նա խուսափում է գնալ Ջերմուկ և առերեսվել ջերմուկցիների հետ՝ վարչապետը որոշեց ուղղել սխալը՝ գնալ Ջերմուկ, փորձել ապացուցել հանքի շահագործման անհրաժեշտությունը։

 «Վարչապետը փորձում է իր դեռևս բարձր վարկանիշն օգտագործելով՝ նպաստել հանքի շահագործմանը»,-ասել է Բադալյանը։

Ըստ քաղաքագետի՝ վարչապետի՝ Ջերմուկ այցը PR ակցիա է։ Որքանով է հնարավոր համոզել հանքի շահագործման ընդդիմախոսներին՝ ցույց կտա ժամանակը․ հնարավոր է նաև, որ չհաջողվի․ ամեն դեպքում` վարչապետը փորձում է, ջանքեր է գործադրում։

Ժամանակն այս պահին Փաշինյանի համար շատ ավելի ոսկի է, քան նույն Ամուլսարը. այցի մյուս երեսը

 Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ քաղաք և հարակից համայնքներ՝ Ամուլսարի խնդրով խոսելու բնակիչների հետ, ինչից հետո ամփոփել էր այցը և եզրահանգումներ ներկայացրել։ Նա Facebook-ի իր էջում գրել էր, որ  Ամուլսար կատարած այցի՝ իր համար ամենակարեւոր հետեւությունն այն է, որ մարդիկ գիտեն եւ վստահ են, որ ինքը ոչ մի միլիմետր չի շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից:

 Քննչական կոմիտեն 3D հոլովակով Ամուլսարի հարցում համոզում է քաղաքացիներին. տեսանյութ