Վեճ և կրակոց` Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արցախի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղաներից մեկը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել մյուսին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Երեկ երեկոյան Արցախի փողոցում կրակոցներ են հնչել. 23–ամյա մի տղա դիմել է բուժօգնության։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Դանակահարություն Երևանում. 30–ամյա տղամարդը վնասվածք է ստացել որովայնի շրջանում

«Օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 23-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չէր բացատրություն տալու»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 19։00-ին, Արցախի փողոցում, վիճաբանության ժամանակ, քաղաքացուն իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել Նոր-Արեշի 33-ամյա մի բնակիչ: Վիճաբանության ընթացքում հիվանդանոց տեղափոխված 23-ամյա երիտասարդը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ կրակել է իրեն վնասվածքներ հասցնողի ուղղությամբ:

«Հերացի» հիվանդանոցի հզորները. 7 ժամ տևած վիրահատության ժամանակ հավաքել են կոտրված գանգը

Նշանակվել են փորձաքննություններ: Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: