Քննչական կոմիտեն 3D հոլովակով Ամուլսարի հարցում համոզում է քաղաքացիներին. տեսանյութ

Հայաստանի քննչական կոմիտեն մի տեսանյութ, ավելի ճիշտ՝ 3D հոլովակ է հրապարակել: Հոլովակում, որ մի տեսակ մուլտֆիկմի տպավորություն է թողնում, ներկայացվում է, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու հետ կապված մեղմման և լրացուցիչ ի՞նչ միջոցառումներ է ստանձնել, որ իրականացնի։
Sputnik

Հայաստանի քննչական կոմիտեն մի տեսանյութ, ավելի ճիշտ՝ 3D հոլովակ է հրապարակել: Հոլովակում, որ մի տեսակ մուլտֆիկմի տպավորություն է թողնում, ներկայացվում է, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունն Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու հետ կապված մեղմման և լրացուցիչ ի՞նչ միջոցառումներ ստանձնել, որ իրականացնի:

Վայոց Ձորի նախկին մարզպետը վարչապետին ներկայացրեց Ամուլսարի մասին իր դիտարկումները

Պարզ բացատրում են, ուղեկցող տեքստերով: Երևի այս օրերին սոցցանցերում հանրահայտ դարձած «անգրագետ Պողոսի և իր բազմանդամ անգրագետ ընտանիքի» համար: Հոլովակն ավելի շուտ «Լիդիան Արմենիայի» օգտին տրամադրող նյութի տպավորություն է թողնում: Անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ հենց «Լիդիան Արմենիան» չի պատրաստել ու հրապարակել այդ հոլովակը, ինչո՞ւ է դա հենց քննչական կոմիտեն տարածել:

Մյուս կողմից՝ հոլովակով միգուցե ամեն ինչ շատ գեղեցիկ է պատկերված: Բայց կյանքն ու բնությունը հոլովակային չեն: