Երևանում տներից մեկում 46–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Փրկարարները հյուրասենյակի հատակին տղամարդու դի են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երեկ Երևանում բնակարաններից մեկում 46–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Գյումրիում զինծառայողի դի է հայտնաբերվել

«Օգոստոսի 22-ին, ժամը 13:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Անհարժեշտ է փրկարարների օգնությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել Անդրեյ Ռ.-ի դին: