ՄԻՊ–ն ահազանգեր է ստացել Ջերմուկում ոստիկանական ուժերի կուտակումների մասին

ՄԻՊ աշխատանքային խումբը մեկնում է Ջերմուկ` Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների ու համայնքի բնակիչների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ` Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով։ Այդ մասին հայտնում է ՄԻՊ Facebook-ի էջը։

Դավիթ Գրիգորյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ–ին. ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Թաթոյանը

«Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի համայնքապետարանում»,– ասված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ գրասենյակը նաև հայտնում է, որ դիտարկումն իրականացվում է քաղաքում ոստիկանական ուժերի կուտակումների մասին լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները հաշվի առնելով։ Այս հարցով պաշտպանի աշխատակազմի թեժ գծին միայն օգոստոսի 22-ին  Ջերմուկի բնակիչներից 3 ահազանգ է ստացվել։

Ամուլսարը մտել է իշխանության «մատի ու մատանու արանքը». ի՞նչ է կատարվում «Իմ քայլում»

Նշենք, որ րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել էր, որ ուղղաթիռով մեկնում է Ջերմուկ։ Նրան ուղեկցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։