Բորիս Ջոնսոնը Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ոտքը սեղանին է դրել. տեսանյութ

Ջոնսոնին ամոթանք են տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ոչ պատշաճ պահվածքի համար, բայց ակնհայտ է, որ Բրիտանիայի վարչապետը պարզապես կատակել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ Ելիսեյան պալատում ոտքը դրել է սեղանին։ Այս մասին հայտնում է Business Insider–ը։

«Մեգան, մի կողմ անցիր, սիրելի´ս». Բորիս Ջոնսոնի սիրելիի հագուկապը իրարանցում է առաջացրել

Սոցցանցերում քննադատել են բրիտանական կառավարության ղեկավարին իր արարքի համար։ Ջոնսոնի կենսագիրը` Սոնյա Պերնելը,  մասնավորապես, նրա պահվածքը անվանել է «կոպիտ ու ամոթալի»։ Պատկերացրեք, եթե Մակրոնը Բուքինգհեմյան պալատում ոտքը սեղանին դներ», – գրել է նա Twitter–ում։ 

The Sun թերթի խմբագիր Թոմ Նյութոն Տանին մեղադրել են քաղաքական գործիչին մենսպրեդինքի (ոտքերը լայն բացած նստելու սովորություն) մեջ։ Այլ օգտատերեր նույնպես Ջոնսոնի պահվածքը համարել են ոչ դիվանագիտական ու այն որակել դաստիարակության բացակայության նշան։

Թրամփն ու Մակրոնը որոշել են վերադարձնել Ռուսաստանին ու վերականգնել G8 ձևաչափը. ԶԼՄ

Միաժամանակ պարբերականը կարծում է, որ վարչապետի արարքն ամենայն հավանականությամբ կատակ էր։ «Այնպիսի տպավորություն է, որ Մակրոնն է առաջարկում Ջոնսոնին այդպես վարվել, վերջինս էլ կատակով անում է դա», – գրել է  Sky News–ի թղթակիցը Twitter–ում տեսանյութ է հրապարակվել, որում քաղաքական գործիչները ծիծաղում են։