Հատուկ կիբեռկոշիկներ են ստեղծվել վիրտուալ իրականությունում տեղաշարժվելու համար. տեսանյութ

Նորաստեղծ կոշիկներն անպիտան են սովորական իրականության մեջ։ Տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվում է այն մարդու հետ, որը կիբեռկոշիկներ է հագնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ավստրիացի նախագծողները ցուցադրել են բազմաթիվ տվիչներով հագեցած Cybershoes կոշիկները, որոնք հետևում են օգտատիրոջ ոտքերի շարժմանը և տեղափոխում վիրտուալ իրականություն։

Գաջեթն օգտագործելու համար անհրաժեշտ է պտտվող աթոռ: Նա, ով հագնում է այս կոշիկները, չպետք է  քայլի ու կանգնի։ Այս մասին հայտնում է thenextweb-ը։

Cybershoes-ի արժեքը սկսում է 400 դոլարից։ Կոշիկների հետ կա նաև հատուկ գորգիկ, որը նախատեսված է շարժումներին ավելի լավ հետևելու և հեռարձակելու համար։

Սարքը համատեղելի է Steam VR (Virtual Reality – վիրտուալ իրականություն) տեխնոլոգիայի հետ և սիմբիոզ է կազմում Oculus, HTC, Pimax և այլ արտադրողների ներկայացրած վիրտուալ իրականության սաղավարտների հետ։ Cybershoes-ն արդեն հնարավոր է օգտագործել այնպիսի հանրահայտ VR խաղեր-ի հետ, ինչպիսիք են Skyrim-ը, Fallout-ը և Arizon Sunshine-ը։