«Ձյունիկ սառնարանի» շենքից հաջողվել է մի քանի տոննա ապրանք դուրս բերել

«Ձյունիկ սառնարանի» հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է հրշեջ-փրկարարական ջոկատի 12 մարտական հաշվարկ։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. «Ձյունիկ սառնարանում» մի քանի օր շարունակվող հրդեհի օջախներից հաջողվել է  դուրս բերել տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ ու բեռներ։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Զարգարյան. «Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհի պատճառները կպարզվեն կրակը մարելուց հետո

«Հրշեջ-փրկարարների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվել է կրակի օջախներից դուրս բերել մի քանի հարյուր տոննա տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ և բեռներ»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հրդեհը բռնկվել էր դեռ օգոստոսի 19–ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 մարտական հաշվարկ, 5 ավտոսանդուղք:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին:

«Ձյունիկ սառնարանում» բռնկված հրդեհը դեռ մարել չի հաջողվել. նախարարը դեպքի վայրում է
  Երբ պատերը կրակից հալվում են. «Ձյունիկ սառնարան» կոմբինատի հրդեհի մարման կադրերը