Արայիկ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան

Արայիկ Հարությունյանը կմասնակցի Կազանում անցկացվելիք երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Արայիկ Հարությունյանը կիրակին սկսել է լավ լուրով

«Հարությունյանը ՌԴ է մեկնում Ռուսաստանի լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հրավերով։ Նախարարը կմասնակցի Կազանում անցկացվելիք «Վորլդսքիլզ» («Worldskills Kazan 2019») առաջնության շրջանակում կազմակերպվող երկօրյա համաժողովին ու նախարարական հանդիպմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 20 երկրների կրթության և գիտության նախարարներ: «Վորլդսքիլզ» առաջնությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ, այս տարի մասնակցում են ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ:

Համաժողովին կներկայացվեն տարբեր երկրների կրթական համակարգերի նորարարական բարեփոխումները, կքննարկվեն մասնագիտությունների և որակավորումների ճկունության հնարավորությունները: