Որ ոլորտներում կհամագործակցեն Հայաստանն ու Բելառուսը. դեսպանն ու նախարարը հանդիպել են

Քննարկվել են նաև տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առնչվող արդի հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 Օգոստոս — Sputnik. Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի հետ քննարկել են ՏՏ և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության առավելությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանցի Բայրամովան հիացած է դեսպան Սադոյանով. նա չի վախենում «դավաճան» համարվելուց

«Օգոստոսի 22-ին Բելառուսի էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյի հետ։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցությանն առնչվող արդի հարցերին ու հեռանկարներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երկկողմ ապրանքաշրջանառության գրանցվող աճի համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համապատասխան որոշումների իրականացմանը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել են Հայաստանի և Բելառուսի արտաքին գերատեսչությունների միջև խորհրդակցություններ՝ համաեվրոպական թեմատիկայով։