Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամ է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք տրամադրել

Վետենիկի հանձնաժաղովը գրություն է ուղարկել ՍԴ` պատասխանելով ՍԴ–ի դիմումին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի— Sputnik. Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու խորհրդատվական կարծիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Սահմանադրական դատարանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները 7-րդ գանգատն են ներկայացրել ՄԻԵԴ

«2019–ի օգոստոսի 20-ին ՍԴ նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովի տնօրեն-քարտուղար պարոն Թոմաս Մարկերտը հայտնել է, որ հանձնաժողովը պատրաստ է տրամադրել խորհրդատվական կարծիք (amicus curiae opinion)»,–նշված է ՍԴ–ի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործով ՍԴ-ն հուլիսի 18–ին որոշել էր խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` սահմանադրական կարգը տապալելու, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Քոչարյանը քաղբանտարկյալ է. ՀՀ 2–րդ նախագահի աջակիցները նամակներ հանձնեցին դեսպաններին

ՍԴ–ն նաև որոշել էր Քոչարյանի գործի վարույթը կասեցնել` մինչև ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովից պատասխանները ստացվեն։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանին տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացված դիմումն առաջնահերթության կարգով կքննարկվի։