Ամառային հանգստից հետո դարձյալ աշխատանքային ռեժիմի վերադառնալու համար մարդկանց և նրանց օրգանիզմին որոշակի ժամանակ է պետք։ Չէ որ պասիվ շրջանից օրգանիզմն անցնում է իր համար արդեն խորթ` «ակտիվ» ռեժիմի։ Այդ մասին Sputnik Արմենիայի «Տետ–ա–տետ» հաղորդաշարի շրջանակում ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը։
Մասնագետների ահազանգը․ դեռահասության շրջանում մազահեռացումը կարող է ճակատագրական լինել
«Մարդու հարմարվողականությունը ժամանակ է պահանջում: Այդ հարցում մարդն ինքը պիտի օգնի սեփական օրգանիզմին` ինքնաներշնչմամբ, որ այն պատրաստ լինի փոփոխությունների: Օրինակ` մարդը պետք է կարողանա անցնել աշխատանքային ռեժիմի կամ պատրաստ լինի անցնել նոր աշխատանքի։ Շատ կարևոր է, թե ինչպիսի տրամադրվածությամբ և ինչպիսի պատրաստակամությամբ է մարդն սկսում աշխատանքը»,- ասաց նա։
Անդրադառնալով Պետական կառավարման ակադեմիայի դիմորդներին՝ Աղուզումցյանն ասաց, որ այս տարի կառավարիչ դառնալ ցանկացողների թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Ի դեպ, ակադեմիան դիմորդների համար լավ նորություն ունի.
«Մենք այս տարի նոր մասնագիտացում ենք բացել, որի նպատակը HR-ի, մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրն է, այն միաժամանակ, պահանջում է և՛ կառավարման և՛ հոգեբանական հմտություններ»,- նշեց նա։
Ամոթի ու վախի արանքում. ինչո՞ւ են ծնողներն ու երեխաները լռում սեռական բռնության մասին
Մասնագետի խոսքով` որպեսզի դիմորդը հետագայում աշխատաշուկայում մրցունակ լինի կարևոր է` լավ գիտելիք և կրթություն ստանալուց զատ, նաև այդ գիտելիքներն ու հմտությունները ճիշտ ներկայացնել իմանա, ինչը ևս, ըստ մասնագետի, ուսանողը պետք է բուհում սովորի։