Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի պատանդառության հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանում գտնվող ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցը  մտահոգիչ է։ Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, մյուսով` կրակել. Զոհրաբ Մնացականյան

Նախարարը նշեց, որ այդ հարցով, սակայն, նորություն ու ասելիք այս  պահին չկա։

«Մենք` և՛ ԿԽՄԿ–ն, և՛ ՊՆ–ն , ովքեր առնչվում են այդ խնդրին, զբաղվում ենq այդ ուղղությամբ։ Հարցի զգայունությունը նախատեսում է կանոնակարգված աշխատանք»,– ասաց Մնացականյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե երբ է նախատեսվում Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպում։ Նախարարը վստահեցրեց, որ այդ մասին կհայտարարվի, երբ պայմանավորվածություն կլինի։

Ինչ վնասվածք է Ադրբեջանում հայտնված զինվորի ձեռքի վրա. նոր մանրամասներ

Հիշեցնենք` Արցախի ՊԲ–ն օգոստոսի 12–ին հայտնել էր, որ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողն, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։