Թրամփն ու Մակրոնը որոշել են վերադարձնել Ռուսաստանին ու վերականգնել G8 ձևաչափը. ԶԼՄ

Պուտինը Մակրոնի հետ հանդիպման ժամանակ օգտակար է անվանել «Մեծ յոթնյակի» երկրների ցանկացած շփում և չի բացառել  G8 ձևաչափի վերականգնումը։ 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի` Ռուսաստանին 2020 թվականին «Մեծ յոթնյակի»  (G7) գագաթնաժողովին հրավիրելու առաջարկը։ Ինչպես Twitter–ի իր էջում գրել է CNN–ի թղթակից Քայլի Աթվուդը` հղում անելով ամերիկյան վարչակազմի  բարձրաստիճան աղբյուրներին։ Նախաձեռնությունը Մակրոնինն է։

​Նշենք, որ 2020 թվականին G7 գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ–ում։ Իսկ այս տարի «յոթնյակի» գագաթնաժողովում, որը կանցկացվի առաջիկա հանգստյան օրերին` Բիարիցեում, Թրամփը կհնչեցնի Ռուսաստանին այդ ձևաչափ վերադարձնելու հարցը, նշել է ամերիկացի լրագրողը։

«Պուտինը հիանալի տղա է, հանդիպումը հրաշալի անցավ». Թրամփ
Ավելի վաղ, Մակրոնի հետ հանիդպման ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգտակար է անվանել «Մեծ յոթնյակի» երկրների ցանկացած շփում և չի բացառել  G8 ձևաչափի վերականգնումը, միևնույն ժամանակ շեշտելով, որ այդ տարբերակն ինքնանպատակ չէ։ 

Հիշեցնենք, Ռուսաստանը լքել է այդ ձևաչափը Ղրիմում և Ուկրաինայում 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունենրից հետո։

Իրականում. Պուտին-Թրամփ… Գագաթաժողով, որը լիբերալ-գլոբալիստներին ընդունակ է հունից հանել