Շոգը չի պատրաստվում նահանջել. եղանակի տեսություն

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելու, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում օգոստոսի 21-25-ը ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի + 39–ի։