Մեգան Մարքլը նոր դայակ է վարձել որդու համար. արքայական ընտանիքում նման բան առաջին անգամ է

Մեգան Մարքլը երկար էր թեկնածուներ ընտրում օգնականի պաշտոնի համար։ Եվ այսօր նա կարծես թե գոհ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը որդու` Արչիի համար նոր դայակ է վարձել, հայտնում է The Sun–ը։

Անգլիայի թագուհին նկատողություն է արել Մեգան Մարքլին

Բրիտանական թագավորական ընտանիքի պատմության մեջ առաջին անգամ դայակը սևամորթ կին է։ Նրան լուսանկարել են Նիցայի օդանավակայանում, երբ Սասեքսները բարձրանում էին մասնավոր օդանավ` տուն վերադառնալու համար։

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին աֆրիկացի երեխա կորդեգրեն

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին շատ գոհ են աշխատողից։

Արքայազն Հարրիի կինն օգնականին «Աստծու նվեր» է համարում։

«Նա փոքրիկ Արչիի հետ լավ լեզու է գտել և շատ է սիրում նրան։ Հարրին և Մեգանը շատ գոհ են նրանից», – հայտնել է պարբերականի աղբյուրը։

Դայակը Ֆրոգմորի քոթեջում չի ապրելու։  Սակայն նա այնտեղ անցկացնում է իր ժամանակի մեծ մասը։  Սեպտեմբերին Աֆրիկա կատարելիք պաշտոնական այցի ժամանակ կինը կուղեկցի Սասեքսների դուքսերին և Արչիին։

«Մեգան, մի կողմ անցիր, սիրելի´ս». Բորիս Ջոնսոնի սիրելիի հագուկապը իրարանցում է առաջացրել

Սա փոքրիկ Արչիի երրորդ դայակն է վերջին 3 ամսվա ընթացքում։ Առաջին դայակն ընդամենը 2 շաբաթ աշխատեց, երկրորդը` 1 ամսից մի փոքր պակաս։ Երկուսն էլ պնդում էին, որ Մարքլն առանց վերահսկողության իրենց մեկ քայլ անգամ թույլ չէր տալիս անել։

Մեգանը բավական քննադատաբար է վերաբերվում անձնակազմի վարձակալությանը։ Նա թեկնածուների համար խիստ հարցազրույցներ է կազմակերպում։ Դրա համար նրան նույնիսկ «բարդ դքսուհի» են անվանել։