ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ որովայնի, կրծքավանդակի և ձախ նախաբազկի կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Լոռու մարզի Շնող գյուղի 48-ամյա մի բնակիչ: Մեկ օր անց տուժողը մահացել է։ Բժիշկներին չի հաջողվել փրկել 48-ամյա տղամարդուն:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել գյուղի հանդամասում։
Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին:
Վերջինը բերման է ենթարկվեց ոստիկանության Թումանյանի բաժին և տվել խոստովանական բացատրություն, թե ինչպես ու որտեղ է տեղի ունեցել դեպքը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանագմանքները պարզվում են:
Նախաքննությունը շարունակվում է: