Դավիթ Սանասարյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում ՊՎԾ պետին առաջադրված մեղադրանքը չի փոխվել։ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունները մամուլում հաստատել է Սանասարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը։

Ուրախ եմ, որ Սանասարյանը քննությանը տրամադրել է իմ ու իր նամակագրությունը. Արսեն Թորոսյան

Փաստաբանը նշել է, որ քրեական գործի նյութերը նոր են տրամադրվում կողմերին` ծանոթանալու համար։ Ուստի իրենք միջնորդել են 20 օր ժամանակ տրամադրել դրա համար։ Միայն նյութերին ծանոթանալուց հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը։

Սանասարյանը հնարավորություն չի տալիս որևէ մեկին ՊՎԾ պետի պաշտոնում նշանակվել. «Ժողովուրդ»

Մինչ այդ Ինեսա Պետրոսյանը հայտնել է միայն, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը չի փոխվել։ Փոփոխություններ են եղել մեղադրանքի ձևակերպումների մեջ:

Հիշեցնենք, որ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Սանասարյանի գործը կոծկելու լուրը չի համապատասխանում իրականությանը. Վանեցյան

ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։

Դավիթ Սանասարյանը ԱԱԾ–ի առաջադրած մեղադրանքները շինծու էր որակել` հայտարարելով, որ պատրաստ է իր ձեռքը կտրել, եթե հրապարակվի այն տեսանյութը, որտեղ ինքը կաշառք է վերցնում։