Այստեղ եղել են Մանդելշտամն ու Սարտրը. Սևանի հանգստյան տունը կարող է վերանալ. տեսանյութ

Սևանի գրողների միության տունը, որը խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոցներից մեկն է, կապիտալ վերանորոգման կարիք ունի։
Sputnik

Հայաստանի գրողների միությունը, որի տնօրինության տակ է գտնվում Սևանի գրողների միության տունը, շտապ ներդրող է փնտրում, որը պատրաստ կլինի 2 մլն դոլար ներդնել այդ շենքը վերակառուցելու համար։

Մեկ ոտքի վրա կանգնած խորհրդային մոդեռնիզմի վկան. Սևանի 87-ամյա «ծերուկը» խնամքի կարիք ունի

Իսկ մինչ այդ հանգստյան տունը վարձակալության է տրվում և հազիվ ծայրը ծայրին հասցնում. Սևանա լճի ծաղկման պատճառով այս տարի զբոսաշրջիկները քիչ են։

Միևնույն ժամանակ, 1932  թվականին սկսված և հետպատերազմական տարիներին վերջնականապես կառուցված այս հանգստավայրը ժամանակին հասանելի էր միայն աշխարհի ինտելեկտուալ էլիտային։ Այստեղ հայկական մտավորականությունը հանգստանում էր ու հյուրեր ընդունում (գրողներ, բանաստեղծներ և փիլիսոփաներ) ամբողջ ԽՍՀՄ–ից և այդ պետության բարեկամական երկրներից։

Հաճելի հանգիստ. Սևանա լիճ կարելի է հասնել նաև հարմարավետ էլեկտրագնացքով