Այն, ինչ կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է. Փայլանը քննադատել է իշխանություններին

Ահաբեկչության համար մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըն, Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Ահմեթ Թյուրքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է իրենց կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց պատգամավորների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունը:

Այս մասին տեղեկացնում է Ermenihaber.am–ը։

«Մեկ մարդու իշխանությունը տապալված է». Կարո Փայլանը` Ստամբուլի ընտրությունների մասին

Միջանկյալ նշենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի իշխանությունների որոշումով պաշտոնանկ էին արվել Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետները և նրանց փոխարեն որպես ժամանակավոր պաշտոնակատար էին նշանակվել վերոհիշյալ շրջանների նահանգապետները:

Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում, անդրադառնալով բողոքի ակցիաներին, գրել է.

«Մեր կուսակցության Դիարբեքիրի նահանգային կառույցի դիմաց բռնություն է կիրառվում մեր պատգամավորների նկատմամբ:

Ժողովրդի կողմից ընտրված քաղաքապետին պաշտոնանկ են արել: Ժողովրդի ընտրած պատգամավորի նկատմամբ բռնություն են գործադրում: Այն, ինչ հիմա կատարվում է Թուրքիայում, պետական տեռոր է...  Չլռենք»:

«Պատասխանատուները չեն ամաչում, բայց ես ամաչեցի այս երկրի փոխարեն». Փայլան

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետ կապի մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներ Սելչուք Մըզրաքլըն, Բեդիա Օզգյոքչե Էրթանը և Ահմեթ Թյուրքը։