Արաքսում հողը փչացնելու համար քրգործ է հարուցվել

Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. Արմավիրի մարզի Արաքս համայնքում իրականացված հողային զանգվածի քանդման աշխատանքների հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա. բնությանը պատճառվել է 1.188.834 ՀՀ դրամի վնաս: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է տեղեկատվություն, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում հայտնաբերվել է բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպք»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` հողը փչացնելը, նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ընտանեկան «բիզնես». ինչպես են նախկին համայնքապետներից մեկն ու իր որդին կերել հողերի փողերը
Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Գնդեվազի նախկին ղեկավարը որդու միջոցով համայնքին պատկանող հող է վաճառել «Լիդիանին». ՔԿ