Փորձում են պարզել Քարահունջում և Հարթաշենում խոզերի անկման պատճառը

Քարահունջում մոտ 200 խոզ է սատկել. անկած կենդանիները ոչնչացվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Սյունիքի մարզի Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրված խոզերի անկման դեպքերի հետ կապված լաբորատոր փորձաքննություն է իրականացվում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Գեղհովիտում սիբիրյան խոցով հիվանդ կենդանին մորթվել ու 25 ընտանիքի է բաժանվել. մանրամասներ

«Անկած կենդանիները ոչնչացվում են, մեր մասնագետներն այնտեղ աշխատանքներ են կատարում։ Իսկ թե որն է կենդանիների անկման պատճառը, հայտնի կլինի փորձաքննության արդյունքներից հետո»,–ասացին ՍԱՏՄ–ից։

Քարահունջում արդեն 200 խոզ է սատկել. նոր դեպքեր են գրանցվել
Հիշեցնենք, որ Քարահունջ գյուղում խոզերի անկումը սկսվել է դեռևս օգոստոսի 1-ից: Ընդհանուր առմամբ, գյուղում սատկել է 200-ից ավել խոզ: Գյուղում կան նաև հիվանդ խոզեր, որոնք մեկուսացվել են: Այս օրերին էլ Հարթաշեն գյուղում քաղաքացի Ն.Ս.-ին պատկանող 50 խոզերից 10-ը սատկել է, իսկ մնացած 40-ը՝ մեկուսացվել։