Գնդեվազի նախկին ղեկավարը որդու միջոցով համայնքին պատկանող հող է վաճառել «Լիդիանին». ՔԿ

Գնդեվազի նախկին ղեկավարն իր տղային 410 հազար դրամով հող է վաճառել, որն էլ որդին 147 մլնով «Լիդիանին» է վաճառել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Գնդեվազի նախկին ղեկավարի որոշմամբ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիային»` էական վնաս պատճառելով համայնքին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Մանվել Գրիգորյանի որդու չարաշահումները բացահայտվել են

«Համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիանը»  հողատարածքներ է գնում՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130  դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն։ Որդին էլ իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիանին» »,–նշված է հաղորդագրության մեջ։

Չարաշահումներ Վանաձորի միջնակարգ դպրոցում. տնօրենը 20 մլն դրամ է հափշտակել
Նշենք, որ Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամը:

Նախաքննությունը շարունակվում է: