ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կյանքում այսօր ուրախալի իրադարձություն է տեղի ունեցել, նա տասներորդ անգամ պապիկ է դարձել։
«Հոբելյանական» թոռնիկին Թրամփին նվիրել է նրա որդի Էրիկի կինը։ Այդ մասին Twitter-ում հայտնել է Էրիկ Լյուկ Թրամփը։
«Լարան (Էրիկի կինը – խմբ․) ու ես երջանիկ ենք Կարոլինա Դորոթի Թրամփի լույս աշխարհ գալու կապակցությամբ։ Մենք արդեն սիրում ենք քեզ», - գրել է Էրիկը։
Նորածինը Էրիկ Թրամփի ընտանիքում երկրորդ երեխան է։ Առաջնեկը, որին հոր պատվին են անվանել, ծնվել է 2017 թվականի սեպտեմբերին։
Ձեր առևտրային պատերազմներին մեր դրամը չխառնեք. հայկական դրամը` ԱՄՆ Սպիտակ տան էջում
Դոնալդ Թրամփը տարբեր ամուսնություններից հինգ երեխա ունի։ Նրա ավագ երեխաները՝ Դոնալդ Ջունիորն ու Իվանկան, համապատասխանաբար հինգ ու երեք զավակ ունեն։
Դոնալդ Ջունիորը, Իվանկան ու Էրիկ Թրամփը Դոնալդ Թրամփի The Trump Organization ընկերության փոխնախագահներն են։