Գեղհովիտում սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել

Հինգ մարդ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է ուղարկվել` կլինիկական վիճակի գնահատման  նպատակով: 
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքի 2 բնակչի մոտ սիրբիրյան խոցի մաշկային ձևն է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նոու–հաու սիբիրյան հիվանդանոցի գլխավոր բժշկից. Աղաջանյանը հին բախիլներին նոր կյանք է տալիս

«Մարտունու ԲԿ–ի ինֆեկցիոն բաժանմունք են դիմել  Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով։ Հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Գեղհովիտ համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Ձեռնարկված աշխատանքների արդյունքում ևս 6 հոգու մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Նրանցից 5-ն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց` կլինիկական վիճակի գնահատման  նպատակով:   

Միջոցառումից հետո 4 քաղաքացի աղիքային վարակներին բնորոշ գանգատներով դիմել է հիվանդանոց            

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից տեղում 5 հիվանդից նմուշառում է կատարվել: Վերջիններիս մոտ, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ:

Բոլոր հիվանդներին տրվել է համապատասխան բուժում, իսկ համայնքի բնակչության նկատմամբ՝ սահմանվել բժշկական հսկողություն: Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 541 մարդ. Թորոսյանն այցելել է բուժհիմնարկներ

Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքները շարունակվում են: