ԵԱՀԿ–ն Օմարի լեռնանցքում դիտարկում կիրականացնի

Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել ԵԱՀԿ–ի դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 21-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Օմարի լեռնանցքում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Արցախի ԱԳՆ–ից։

Բաքվի գործողությունները ԵԱՀԿ ՄԽ–ում համարժեք արձագանքի չեն արժանանում. Սաֆրաստյան

«Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն  իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և ինչպես նաև ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա)»,–հայտնեցին ԱԳՆ–ից։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա):

Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում սահմանն անցած զինվորին հայրենիք վերադարձնելու

Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։