«Դժվար է 37- ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ». Նազենի Հովհաննիսյան

Հայտնի դերասանուհին և հաղորդավարուհին համոզված է, որ մարդն ինքն իրեն չի կարող խաբել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Ճանաչված դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և անկեղծ գրել իրեն հուզող հարցերի մասին: Նա նշել է, որ 37 տարեկանում շատ բաներ իրագործելն ու յուրացնելն այնքան էլ հեշտ չէ։

«Կյանքը փորձարկում է. փորձել ու փոխվել միշտ պետք է». Նազենի Հովհաննիսյան

«Դժվար է 37- ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի: Դժվար է լինել ու մնալ ներկայանալի ամեն պահի. ավելի դժվար է ամեն վայրկյան նոր բան սովորել ու զարգանալ, ինքնակրթվել ու անընդհատ ձեռք բերել նոր մասնագիտացում կամ որակավորում: Դժվար է չհիասթափվել ու թևաթափ չլինել»,- գրել է նա:

Դերասանուհին, այնուամենայնիվ, հատկապես կանանց, խորհուրդ է տվել երբևէ չհուսահատվել, ապրել ու երազել իրենց ուզած ու երազած գոնե մի քանի պահը. դրանք են ուժ ու «երակ» տալիս մեր կյանքին։

Նազենի Հովհաննիսյանը խոստովանում է, որ երջանիկ է. լուսանկար

«Գոնե մի քիչ նվիրվեք ինքներդ ձեզ, սիրելի, սքանչելի աղջիկներ, դուք էնքան շատ բան եք անում բոլորի համար, իսկ ստանում եք անընդհատ քննադատություն ձեր, ձեր մտերիմների կամ հասարակության կողմից: Հաջողակն ինձ համար ինքն իր հետ հաշտ ապրող մարդն է, նախկինում ավելի հաշտ էի, հիմա նորից վերագտնում եմ, կյանքն է հա ուզում գցել ուղեծրից, բայց դե ես չեմ հանձնվում:Ասածս ինչ է. որևէ բան, որ մենք անում ենք, արդյունք է տալու` ուշ թե շուտ: Երբեք չհուսահատվեք»,-նշել է հաղորդավարուհին:

Նշենք, որ Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Հունաստանում։